Ավելի քան 200 երիտասարդ ծառայում է ծառայության հեշտացված օրվա կարգացուցակով
Ծառայության հեշտացված օրվա կարգացուցակով (ԾՀՕԿ) առաջին անգամ զինծառայության է անցել 200-ից ավելի երիտասարդ:
ՀՀ ՊՆ հանրապետական հավաքակայանում, օգոստոսի 11-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը:
«Նրանց համար հիմնականում կան առանձնացված զորամասեր և՛ Հայաստանի, և՛ Արցախի Հանրապետությունների տարածքներում: Այս տարբերակով ծառայող տղաները զինծառայությունն անց են կացնելու հատուկ պայմաններում»,- նշեց Մուրադյանը: