Խոշոր ավտովթար Արարատի մարզում. УАЗ-ը մի քանի պտույտ գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում. կան վիրավորներ
Այսօր՝ օգոստոսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 07:20-ի սահմաններում Արարատի մարզի Ոսկետափ գյուղի բնակիչ, 27-ամյա Վալերիկ Հովսեփյանը իր վարած УАЗ մակնիշի 26 ՏՍ 550 համարանիշի ավտոմեքենայով Ուրցաձորի վարչական տարածքում՝ Քոլանլու կոչվող հանդամասում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վ. Հովսեփյանն ու նրա ուղևոր, համագյուղացի, 63-ամյա Բորիս Օսիպյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ:
Մանրամասները` այստեղ: