Ջավախքում 2 անձանց սպանության համար հայ է ձերբակալվել
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Ջավախքի Սաթխա գյուղում սպանություն է տեղի ունեցել:
Սպանության մեղադրանքով ձերբակալվել է Սաթխայի բնակիչ, 1976 թվականին ծնված Գարեգին Մանդիրյանը:
Վրաստանի ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել՝ մանրամասներ ներկայացնելով սպանությունից:
Պարզել է, որ օգոստոսի 10-ին, Սաթխա գյուղի բնակիչն Գ.Մանդիրյանն իր տուն է հրավիրել համագյուղացիներ Է.Ց.-ին և Ա.Հ.-ին: Ավելի ուշ Թբիլիսիի բնակիչներ 1974 թվականին ծնմված Պ.Մ.-ն և 1983 թվակնին ծնած Ս.Պ.-ն են միացել հավաքույթին: Տանտիրոջ և ժամանած Պ.Մ-ի միջև բանավեճ է ծագել, որը վերածվել է ֆիզիկական առճակատման, և տանտերը դանակի մի քանի հարվածներ է հասցրել Ս.Պ.-ին և Պ.Մ-ին, ինչի հետևանքով վերջիննես տեղում մահացել են: