Ռոբերտ Քոչարյանի կալանքը քրեաօլիգարխիկ համակարգի դեմ պետության պայքարի հրաշալի օրինակ է. Արման Նավասարդյան
Ռոբերտ Քոչարյանի կալանքը քաղաքագիտական տեսանկյունից այնպիսի երևույթ է, որը, հաշվի առնելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակը վերջին 20 տարիներին, կարող է շատ համակարգերի համար բարձրակարգ օրինակ ծառայել, թե ինչպես կարող է պետությունը հակազդել քրեաօլիգարխիկ համակարգին։
Այս մասին օգոստոսի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։
Նրա կարծիքով՝ Հայաստանը հրաշալի օրինակ է ծառայել, թե ինչպես կարելի է թավշյա հեղափոխություն իրականացնել՝ չթափելով նույնիսկ մի կաթիլ արյուն։ Փորձագետի կարծիքով՝ Հայաստանում գործում են բազմաթիվ հակակեղափոխական ուժեր, որոնք փորձում են տապալել երկրում ընթացող գործընթացները։
Նա նաև համոզված է, որ վերոհիշյալ ուժերը փորձում են դրսից ուժեր ներգրավել՝ Հայաստանում և դրա սահմաններից դուրս հակահեղափոխական մթնոլորտ ստեղծելով. «Բայց ես կարծում եմ, որ դրանք բոլորը ժամանակավոր երևույթներ են, և արդարությունը պետք է իշխի»,–եզրափակել է Նավասարդյանը։