«Ժառանգություն» կուսակցությունը գործադիր և դատական իշխանությունների ուշադրությանն է հրավիրում քաղբանտարկյալ ճանաչված Շանթ Հարությունյանի արդարացման գործի վրա
Ողջունելով նոր իշխանությունների՝ քաղբանտարկյալների ազատ արձակման ուղղությամբ իրականացված եւ իրականացվող քայլերը «Ժառանգություն» կուսակցությունը գործադիր և դատական իշխանությունների ուշադրությանն է հրավիրում Հայաստանյան և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից քաղբանտարկյալ ճանաչված Շանթ Հարությունյանի արդարացման գործի վրա: Այդ մասին հայտնում է «Ժառանգություն» կուսակցության մամուլի ծառայությունից։
«Կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել Շանթ Հարությունյանի արդարացման և ազատ արձակման համար, քանզի նախորդ իշխանությունների կողմից նրա նկատմամբ կայացված անարդար դատավճռի չեղարկումը եւս մեկ շատ կարեւոր քայլ կլինի իրավական Հայաստան կառուցելու ճանապարհին»,– նշվում է հայտարարությունում: