Նիկոլ Փաշինյանի այցը Տավուշի մարզ շարունակվում է (ուղիղ)
Օգոստոսի 10-ից մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկօրյա այցը Տավուշի մարզ: Վարչապետը հանդիպումներ է ունենում բնակիչների և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների հետ:
Օգոստոսի 11 -ին վարչապետը Իջևան քաղաքում հանդիպելու է մարզպետարանի աշխատակազմի հետ, որից հետո քայլերթով գնալու է Մշակույթի տուն՝ հանդիպելու բնակիչների հետ։ Նախատեսվում է նաև Փաշինյանի այցը Իջևանի կոնյակի– գինու գործարան։
Այնուհետև վարչապետը կլինի Դիլիջանում, որտեղ կհանդիպի բնակիչների հետ։