Խաղաղ օվկիանոսում մոտ 2 տոննա կոկաին տեղափոխող նավ են հայտնաբերել
Մեքսիկայի ռազմածովային ուժերը Խաղաղ օվկիանոսի հարավային մասում հայտնաբերել են մոտ 2 տոննա կոկաին տեղափոխող նավ, հայտնում է apnews.com-ը։
Նավը հայտնաբերել է շրջանում պարեկություն իրականացնող ինքնաթիռներից մեկը։
Նավի վրա եղել է կոկաինի 75 փաթեթ, որը կշռել է մոտ 1,86 տոննա։
Գործողության ժամանակ ձերբակալվել է 1 մարդ՝ Էկվադորի քաղաքացի։
Ավելի վաղ Անտվերպենի նավահանգստում բելգիացի սահմանապահներն առգրավել են Կոլումբիայից 1,5 տոննա կոկաին։
Խմբաքանակը գնահատվել էր ավելի քան 75 մլն եվրո։