Ավտովթար Երևանի Լենինգրադյան և Սեբաստիայի փողոցների խաչմերուկում
Օգոստոսի 10-ին, ժամը 18:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լենինգրադյան և Սեբաստիայի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երկու ավտոմեքենա, լուսացույցը պոկվել է և կախվել, առկա է ընկնելու վտանգը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են«Ford Transit» մակնիշի (վարորդը՝ Զ. Գ.) և Volkswagen Vento մակնիշի (վարորդը՝ Ա. Բ.) ավտոմեքենաները. տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել Volkswagen Vento մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: