Հրդեհ Կորեայի ձորում
Օգոստոսի 10-ին, ժամը 18:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քանաքեռ-ՀԷԿ-ի մոտակայքում (Կորեայի ձոր) այրվում է խոտածածկ տարածք:
Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերն ու Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը:
Հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս-1» կանչ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:04-ին, մարվել՝ 22:15-ին: Այրվել է մոտ 5000 քմ խոտածածկույթ:
Մինչև ժամը 01:52-ը հրշեջ-փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ բոլոր օջախների վերջնական մարումը: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 20 հրշեջ-փրկարար: