Ռուսական զենքի մատարարումների հետ կապված պայմանավորվածությունները կատարվելու են. Տոնոյան (տեսանյութ)
Ռուսական զենքի մատարարումների հետ կապված պայմանագրային պայմանավորվածությունները երկկողմանի կատարվելու են, դեռեւս այդպիսի նշաններ չենք ստանում, որ դա չի արվելու: Այս մասին Մոսկվայում «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Նախարարը խոսել է նաեւ հայ-ռուսական հարաբերությունների մասին:
«Ես կարծում եմ, որ մենք ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո գտնվում ենք նոր իրավիճակում: Նոր իրավիճակից բխում է նաեւ նոր հարաբերությունների ճշգրտում, խոսքը գնում է ոչ թե ռազմաքաղաքաղական կամ աշխարհաքաղաքական ճշգրտումների, այլ նոր իշխանություններ են եւ ՌԴ կառավարության հետ նոր հարաբերություններ են հաստատվում: Իհարկե, կարող են լինել աշխատանքային գործունեության հետ կապված որոշ խնդիրներ, բայց համագործակցությունը մասնավորապես պաշտպանության ոլորտում համընթաց շարունակվում է: Իմ գնահատականով այստեղ չկան խնդիրներ»,-ասել է նա:
Դավիթ Տոնոյանը հայտնել է նաեւ, որ Ռուսաստանի հետ քննարկել է Նախիջեւանի հատվածում լարվածությունը եւ ՌԴ-ն հայտնել է իր մտահոգությունը, նախարարը ընդգծեց, որ այդ լարվածությունը դիտարկվում է նույն համատեքստում:
Դավիթ Տոնոյանը նշեց, որ ինքը կհանդիպի նաեւ Ռուսաստանի պաշտպանության նախարարի հետ:
Մանրամասն՝ տեսանյութում: