Ոռոգման էն տեխնիկան, որ մենք ենք օգտագործում ենք՝ տնաքանդություն է. Փաշինյան
Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանում ոռոգման ջուրը պոտենցիալ բաժանորդներին այնքանով պետք է հասանելի լինի, որքան հոսանքն է:
«Մենք պետք է երկարաժամկետ խնդիր դնենք, որ մեր հողատարածքներում ոռոգման ջուրն այնքան հասանելի լինի, ինչքան հոսանքն է հասանելի: Բայց եթե ոռոգման ջրի ժամանակակից տեխնոլոգիաներին անցում չկատարենք, ապա ոռոգման էն տեխնիկան, որ օգտագործում ենք, տնաքանդություն է, որովհետեւ ջուրը լցնում ենք առվի մեջ, ու գնաց էդ ջուրը, այնինչ դրանով մի քանի այգի կարող էինք ոռոգել»,-ասաց Փաշինյանը: