Հնարավոր է լինի այլ դաշինք. Փաշինյանի` ուշագրավ հայտարարությունը
Նոյեմբերյանի բնակիչների հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում պատասխանել է Երեւանի ավագանու առաջիկա ընտրության եւ քաղաքապետի թեկնածուի մասին: Նա ասել է, որ հնարավոր է Քաղաքացիական պայմանագիրը դաշինքով մասնակցի ընտրությանը, հնարավոր է՝ դա չլինի Ելք դաշինքը, լինի այլ դաշինք: Նա ասել է, որ ամեն դեպքում ՔՊ-ն ունենալու է իր քաղաքապետի թեկնածուն:
Նիկոլ Փաշինյանն ասել է նաեւ, որ Հայկ Մարությանը քաղաքապետի հիանալի թեկնածու է, փայլուն հասարակական գործիչ է եւ փայլուն մենեջեր:
Խոսելով Ելք-ի գործընկերների մասին, նա ասել է, որ մշտական հաղորդակցության մեջ են, նրանց առաջարկ են արել, մի մասը ընդունելի չի եղել: