Ներկրված թռչնամսում հայտնաբերվել են շեղումներ. որոշ խմբաքանակներ ճանաչվել են վտանգավոր և պիտանի չեն օգտագործման համար
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, իրացման ցանցի 16 կետերում իրականացված վերահսկողության շրջանակներում, կատարել են նմուշառում առկա թռչնամսից:
Հայաստանի ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ լաբորատոր փորձաքննության արդյունքում դրանցից 6-ում հայտնաբերվել են մի շարք մանրէաբանական ցուցանիշներով խախտումներ:
Ծառայությունը սպառողներին տեղեկացնում է, որ ստորև նշված խմբաքականակները ճանաչվել են վտանգավոր և պիտանի չեն սննդում օգտագործման համար ՝
ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրվել են կարգադրագրեր վտանգավոր ճանաչված բոլոր խմբաքանակների իրացումը կասեցնելու, և դրանք ոչնչացնելու կամ օգտահանելու վերաբերյալ:
Այս պահին, հետագծելիության սկզբունքով, շարունակվում է պետական վերահսկողությունը նաև թռչնամիս ներմուծող կազմակերպություններում, որի արդյունքների մասին կհրապարակվի լրացուցիչ: