Վրաստանում ձյուն է տեղացել (տեսանյութ)
Վրաստանում` Գուդաուրի լեռնադահուկային հանգստավայրում, ձյուն է տեղացել: Նշվում է, որ մինչև ձյուն տեղալն ուժեղ կարկուտ և անձրև է տեղացել: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
«Ասում են` երեկվանից Գուդաուրին ամբողջությամբ ձյան մեջ է: Մեզ մոտ նույնպես վատ եղանակ է, մեկ ձյուն, մեկ՝ կարկուտ», - ասել է բնակիչներից մեկը:
Համացանցում տեսանյութեր են հրապարակում հանգստավայրից: