Ես գոհ եմ իմ տրամադրության տակ եղած ֆուտբոլիստներից. Մոուրինյո
«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն՝ մեկնաբանելով բրիտանական մամուլի բազմաթիվ հրապարակումները խաղացողների հետ ունեցած իր հարաբերոությունների թեմայով ասել է.
«Սուտ է, թե ես վատ հարաբերություններ ունեմ մեր թիմի խաղացողների հետ:
Հազար անգամ կրկնած սուտը չի դառնում ճշմարտություն: Ես գոհ եմ իմ տրամադրության տակ եղած ֆուտբոլիստներից և հավանում եմ նրանց հետ աշխատանքը: Ես հաճույք ստացա անցած մրցաշրջանում մեր մրցելույթներից:
Մենք հրաշալի պայքարեցինք եւ նախորդ հինգ տարում գրանցեցինք ակումբի լավագույն տեղը Պրեմյեր լիգայում:
Անհամբեր սպասում եմ նոր մրցաշրջանի մեկնարկին: Առայժմ անիմաստ է խոսել ֆավորիտների մասին: Նոյեմբեր-դեկտեմբերին կարելի է խոսել այդ թեմայով: Իսկ առայժմ պետք է ընդամենը ֆուտբոլ խաղալ»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
«Մանչեսթեր Յունայթեդն» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ նորեկ չունեցավ: