ՇՊՀ-ի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին դատարանը կալանավորելու որոշում է կայացրել. նա հետախուզվում է
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին կալանավորելու որոշում է կայացրել՝ բավարարելով Քննչական կոմիտեի քննիչի՝ նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։ Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Այս մասին հայտնեցին Քննչական կոմիտեից։
«ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզի քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Որոշում է կայացվել Ա. Ֆարմանյանին որպես մեղադրյալ ներգրավել ՀՀ ՔՕ-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով»,-հայտնում են Քննչական կոմիտեից՝ հավելելով, որ նախաքննությունը շարունակվում է։
Նշենք, որ ՀՀՔՕ-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը սահմանում է՝ խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով։