Նոր կուսակցություն՝ Հայաստանի քաղաքական դաշտում
Քաղաքագետ Լևոն Շիրինյանը կուսակցություն է ստեղծում և մասնակցելու է ԱԺ արտահերթ ընտրություններին: Նա Facebook-ի իր էջում գրել է.
«Ես որոշեցի համախոհների մի խմբի հետ ստեղծել Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցություն (ՀՔԴԿ) և մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին:
Այդպիսով ես իմ համախոհների հետ կբերեմ իմ նպաստը հայրենիքի վերաշինության և Չորրորդ հանրապետության կայացման գործում:
Վստահ եմ, որ մեր ջանքերով ստեղծվող Հայաստանը լինելու է բարձր և զարգացած մշակույթով գիտաարդյունաբերական համալիր` ընդարձակվող սահմաններով և հայրենադարձությամբ»: