Բժշկական համալսարանի ուսանողները` ծառայությունից խուսափելու մասին (տեսանյութ)
Այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց էին անցկացնում Երևանի պետական բժշկական համալսարանի մի շարք ուսանողներ: Նրանք դժգոհում էին, որ ունեն լեյտենանտ ստանալու իրավունք, սակայն նրանց բանակ են զորակոչում` որպես շարքային զինծառայողներ, այլ ոչ թե որպես բժիշկ:
Մասնավորապես Պաշտպանության նախարարությունը նրանց տարբերակ է առաջարկել, ըստ որի նրանք կարող ենք ինտերնատուրայում մեկ տարի շարքայինի կարգավիճակում սովորելով բարձրագույն կրթություն ստանալ` ընդհանուր բժշկություն մասնագիտացմամբ, ապա երկու տարի ծառայության անցնել եւ վերադառնալուց հետո ընդունվել կլինիկական օրդինատուրա:
Սակայն ուսանողները ցանկանում են ավարտել օրդինատուրան և նոր մեկնել ծառայության: Նշենք, որ նրանք սրտաբաններ են եւ նշվում է, որ այդքան սրտաբանի կարիք առկա չէ եւ ընդհանուր բժշկություն մասնագիտացմամբ ուսումն ստանալուց հետո կարող են նույնիսկ աշխատել:
Մանրամասները` տեսանյութում: