5-րդ միավորման մարտական ապահովման և սպասարկման ստորաբաժանումների հետ անցկացվել է «անվտանգության օր» թեմայով պարապմունքներ
Օգոստոսի 8-ին 5-րդ միավորման մարտական ապահովման և սպասարկման ստորաբաժանումների հետ անցկացվել է «անվտանգության օր» թեմայով պարապմունքներ` զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Փիլոյանի գլխավորությամբ:
Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախապես ութ ուսումնական կետերի ղեկավարների հետ անցկացվել է հրահանգչամեթոդական պարապմունք, ինչպես նաև ստուգվել է ղեկավարների պատրաստվածության մակարդակը:
Ամենօրյա ծառայության անվտանգության կանոնների արդյունավետ ուսուցման նպատակով, ուսումնական կետերի թեմաները ընտրվել են այն տրամաբանությամբ, որ հիմնականում առնչվեն առօրյա զինվորական գործունեության ընթացքում ի հայտ եկած հարցերին: