ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Լևոն Բարսեղյանը
Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստ է տեղի ունեցել, որին մասնակցել են խորհրդի 24 անդամից 14-ը։
Նիստում միաձայն ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Լևոն Բարսեղյանը։
Այս մասին տեղեկացնում է ԿԳՆ լրատվական բաժինը:
Դեռևս մայիս ամսին ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը հրաժարական էր ներկայացրել: