Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները ստուգումներ են անցկացնում «Վեոլիա ջուր» ընկերությունում
Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներն այս պահին ստուգումներ են իրականացնում «Վեոլիա ջուր» ընկերությունում:
«Մենք հակված ենք կարծելու, որ այս ստուգումները կապված են նոր Հայաստանում մեր իշխանության կողմից ամենուր կարգուկանոն հաստատելու, հանցագործությունների դեմ պայքարի, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող գործողությունների հետ:
Մենք ամեն ինչ անում ենք, որ ոստիկանության աշխատակիցները ստանան բավարար տեղեկատվություն իրենց հուզող բոլոր հարցերի վերաբերյալ»,- ասել է «Վեոլիա ջուր» ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանը, նշելով որ չգիտեն այս ստուգումների շարժառիթներն ու նպատակները:
Նա նշել է, որ իրենք մտահոգություններ չունեն կապված այս ստուգումների հետ. «Մենք անհանգստանալու որեւէ խնդիր չունենք, մենք էլ կուզենանք՝ մեր թերությունները շտկենք ոստիկանության օգնությամբ: Մենք բնական ենք համարում, որ ոստիկանությունը գա եւ մեզ մոտ ստուգումներ անցկացնի, մենք բաց ենք մեր ոստիկանության առջեւ իր գործողություններն իրականացնելու առումով»:
Ոստիկանությունից հաստատեցին լուրը՝ նշելով, որ ավելի ուշ հայտարարություն կտարածեն այս մասին: