Վրաստանի ափերի մոտ լողալն արգելվում է. փոթորիկ է սպասվում
Վրաստանի ափերին լողալն արգելվում է սպասվող փոթորիկի պատճառով, ասվում է Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տարածած Facebօok -ի հաղորդագրության մեջ:
«Օգոստոսի 9-ին, ծովում 4-5 բալանոց փոթորիկ է սպասվում, ինչի պատճառով լողալն արգելվում է: Օրվա ընթացքում ալիքների բարձրությունը կարող է հասնել 1.5-ից մինչև 3 մետրի: Սև ծովի ափին գտնվող բոլոր փրկարարական աշտարակներում կարմիր դրոշներ են տեղադրված»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Փրկարարները հանգստացողներին կոչ են անում ուշադրություն դարձնել արգելող նշաններին, ինչպես նաև հետևել անվտանգության կանոններին:
Հունիսի 1-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանի ջրամբարներում 39 մարդ է խեղդամահ եղել, փրկվել հաջողվել է 192-ին: