Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել սփյուռքի նախարարի և տեղակալների հետ
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Facebook-ի իր էջում գրառել է.
«Այսօր Անվտանգության խորհրդի գրասենյակում հանդիպեցի Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի, տեղակալներ Արամայիս Գրիգորյանի, Բաբկեն Տեր Գրիգորյանի, Դավիթ Սարգսյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի անվտանգության համակարգում Սփյուռքի հնարավոր դերակատարումներին առնչվող մի շարք հարցեր:
Հանդիպման ընթացքում պայմանավովածություն ձեռք բերվեց շարունակել քննարկումները միջգերատեսչական աշխատանքային խմբերի մակարդակով»: