Նոր նշանակումներ՝ ՊԲ-ում
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր գնդապետ Սամվել Պողոսյանին ԱՀ պաշտպանության բանակի N 19916 զորամասի հրամանատարի առաջին տեղակալ նշանակելու մասին:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Նախագահի այլ հրամանագրերի համաձայն՝ գնդապետ Արթուր Հարությունյանն ազատվել է ԱՀ պաշտպանության բանակի N 32964 զորամասի հրամանատարի պաշտոնից, գնդապետ Կարեն Շաքարյանը նշանակվել է ԱՀ պաշտպանության բանակի N 32964 զորամասի հրամանատար։