10 մլն դոլարի ներդրումային ծրագիր կիրականացվի սառնարանային պահեստների կառուցման նպատակով
Կառավարության կողմից տրամադրվող մաքսատուրքից ազատման արտոնությունից կօգտվի «Արման ընդ պարտնյոր» ՍՊԸ-ն:
Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ ընկերությունն ապրանքներն օգտագործելու է սառնարանային պահեստների կառուցման համար։
«Ծրագրի շրջանակում իրականացնելու է 10 մլն ԱՄՆ դոլարի ներդրում։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 100 աշխատատեղ՝ 120 000 դրամ միջին աշխատավարձով»,-ասաց Մինասյանը։
Նրա խոսքով՝ արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 255,5 մլն ՀՀ դրամ, որի մի մասը կիրացվի Հայաստանի տարածքում, մյուս մասը կարտահանվի: