ՀՔԾ պետը՝ Սահմանադրական դատարանի նախկին անդամ Վալերի Պողոսյանի հայտարարության մասին
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը Սահմանադրական դատարանի նախկին անդամ Վալերի Պողոսյանի անվտանգության հետ կապված որևէ խնդիր չի տեսնում։
Lրագրողների հետ զրույցում նա նշել է, որ վարույթն իրականացնող մարմինն անհրաժեշտության դեպքում պատրաստ է ապահովել պաշտպանություն։
Բանն այն է, որ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն Առաջին ալիքի եթերում հայտարարել էր, թե Արմեն Գևորգյանը Սահմանադրական դատարանի անդամի վրա ճնշում է գործադրել 2008 թվականի նախագահական ընտրությունների բողոքարկման հարցով որոշում կայացնելու համար։
Վալերի Պողոսյանն էլ այս հայտարարությունից հետո լրագրողի հետ զրույցում նշել էր․ «ՀՔԾ-ն, որ իմ ազգանունը հրապարակել է, իմ անվտանգության մասին մտածե՞լ է, թե՞ ես էլ իրենց համար միջոց եմ, ոչ թե մարդ»։