68-ամյա դերասան Ռիչարդ Գիրը և նրա 35-ամյա կինը՝ Ալեխանդրա Սիլվան, սպասում են իրենց ընտանիքի համալրման
Հոլիվուդի 68-ամյա դերասան Ռիչարդ Գիրը և նրա 35-ամյա կինը՝ Ալեխանդրա Սիլվան, սպասում են իրենց ընտանիքի համալրման:
Այդ մասին հայտնել Է ABC իսպանական պորտալը:
Առայժմ հայտնի չԷ, թե որտեղ կծնվի փոքրիկը՝ Իսպանիայում՝ Ալեխանդրայի հայրենիքում, թե ԱՄՆ-ում, որտեղ այժմ ապրում Է զույգը:
Ներկայում մանրամասնություններ չկան ոչ Ալեխանդրայի հղիության ժամկետի, ոչ երեխայի սեռի մասին:
Ամուսիններից յուրաքանչյուրն արդեն երեխա ունի: Գիրը 18 ամյա որդի ունի՝ Գոմերը՝ մոդել Քերի Լոուելի հետ ամուսնությունից, որի հետ նա ամուսնացած Է եղել 2002-ից մինչեւ 2013 թվականը:
Իսկ Սիլվան 2012 թվականին ունեցել Է որդուն՝ Ալբերտին՝ իր նախկին ամուսնուց՝ ամերիկացի բիզնեսմեն Հովանդ Ֆրիդլանդից:
«Սիրունիկը» ֆիլմի աստղը 1991-ից մինչև 1995 թվականը նաև ամուսնացած Է եղել հանրաճանաչ մոդել Սինդի Քրոուֆորդի հետ, սակայն ամուսինները երեխա չեն ունեցել:
Ռիչարդ Գիրը և Ալեխանդրա Սիլվան սկսել են հանդիպել 2014 թվականին: Այն ժամանակ Գիրն արդեն ապահարզան Էր տվել Քերի Լոուելին եւ հանգստանալու ժամանել Եվրոպա:
Իսկ Ալեխանդրան Պոզիտանոյում կառավարում Էր «Վիլա Տրևիլ» շքեղ մասնավոր հյուրանոցը, հաղորդել Է Sputnik-ը: