Պետական համակարգը ուռճացված է և անարդյունավետ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Օգոստոսի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխությունների փաթեթի քննարկման ժամանակ՝ լսելով պաշտպանության, ֆինանսների ու արդարադատության նախարարների առաջարկները հայատարարեց. «Պետական կառավարման համակարգն ուռճացված է:
Անկախ այս հարցի քննարկումից, պետական կառավարման համակարգն ուռճացված է, և կարծում եմ, որ սա ակնհայտ է բոլորին: Եվ այդ ուռճացվածության պատճառներով նաև անարդյունավետ է»,-հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նկատեց, որ այս հարցը նկատի են ունենալու բյուջետային հայտերի քննարկման ժամանակ: Նիկոլ Փաշինյանը նախարարներին կոչ արեց պատրաստ լինել լուծումների:
Մանրամասն՝ տեսանյութում: