Էս էն ծամոններից է, որ լցնում ես բենզինի մեջ, բենզինը շատանում է.Կառավարության նիստի ժամանակ կատակել է Փաշինյանը
Օգոստոսի 9-ին, կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Քաղաքական փոփոխություններից հետո քաղաքացիները շատ են դժգոհում, որ տան համար բերվող ապրանքները սահմանին պահանջում են մաքսազերծել կամ թույլ չեն տալիս անցկացնել:
Նախկինում եղել է և այժմ էլ հնարավոր է՝ տեղ-տեղ պահպանված լինի այն արատավոր պրակտիկան, որ ավել սահմանաչափերն անցկացնելու համար որոշակի կոռուպցիոն գործարքներ են տեղի ունենում:
Մեր ազգային առանձնահատկությունները չպետք է մոռանանք, մենք սիրում ենք այստեղ-այնտեղ գնալիս նվերներ բերել մեր մորաքույրների, հորաքույրների, հարևանների համար: Դրա համար է չափաքանակն ավելացվում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ հավելեց. «Որքան էլ հարևաններ ու բարեկամներ ունենանք, 1 կգ ծամոնը դժվար է պատկերացնել... դրա փոխարեն բենզինն ընդամենը 10 լիտր է»:
Նիկոլ Փաշինյանը կատակեց. «Էս էն ծամոններից ա, որ լցնում ես բենզինի մեջ, բենզինը շատանում է»:
ՊԵԿ նախագահն էլ արձագանքեց. «Հաստատ սարի ծամոնը չի»:
Ծամոնի թեման շարունակեց նաև գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը. «Քանի՞ անգամ կարող է անձը բերել ծամոն: Ասենք՝ օրական 5 կգ, շաբաթական 35 կգ, կստացվի՝ ամբողջ ազգը կսկսի ծամել»:
Դավիթ Անանյանը նշեց, որ այս չափաքանակները վերաբերում են 1 անգամ սահմանահատմանը: