Աշխարհի ամենաթանկ դարպասապահի աշխատավարձը
Աշխարհի ամենաթանկ դարպասապահ Կեպա Արիսաբալագան կդառնա Լոնդոնի «Չելսիի» ամենաբարձր վարձրատրությամբ խաղացողներից մեկը:
Անգլիական ակումբի հետ 7 տարվա պայմանագիր կնքած Կեպա Արիսաբալագան տարեկան կստանա 10 միլիոն ֆունտ ստերլինգ:
«Չելսիում» Արիսաբալագան կփոխարինի 2018թ. աշխարհի առաջնության լավագույն դարպասապահ Տիբո Կուրտուային, որը տեղափոխվել է Մադրիդի «Ռեալին»: