Գեղարդի վանք տանող հատվածը միակողմանիորեն բացվել է
Օգոստոսի 9-ի ժամը 12:00-ի դրությամբ Հ-3 ավտոճանապարհի՝ Գեղարդի վանք տանող հատվածը միակողմանորեն բացվել է: Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական բաժնից:
Ներկայումս Կոտայքի ՃՇՇ ՍՊԸ-ի աշխատակիցներն ճանապարհահատվածում իրականացնում են համապատասխան աշխատանքներ:
Հավելենք, որ օգոստոսի 4-ին՝ ժամը 06:28-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Գողթ գյուղի վերջնամասում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով Հ-3 ավտոճանապարհի՝ Գեղարդի վանք տանող հատվածը փակ է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: