ԱՁ չհանդիսացող ֆիզիկական անձինք կկարողանան ավելի շատ որոշակի ապրանքներ ներմուծել առանց մաքսային ձևակերպումների. ՊԵԿ (տեսանյութ)
Կառավարության օգոստոսի 9-ի նիստում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը ասաց. «Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք կկարողանան շատ ավելի մեծ ծավալով որոշակի ապրանքներ ներմուծել Հայաստան առանց մաքսային ձևակերպումների․ սահմանված սահմանաչափերը բարձրացվում են։
Օրինակ` կենդանական ծագում ունեցող մթերքների համար ներկայումս գործող սահմանաչափը մինչև 3 կգ է, մենք սահմանաչափը բարձրացնում ենք մինչև 30 կգ»,- հայտնեց Դավիթ Անանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում: