Եթե օրենսդրությամբ ամրագրված է, որ ՀԴՄ կտրոններ պետք է տրվեն, ուրեմն պետք է տրվեն. Նիկոլ Փաշինյան
Օգոստոսի 9-ին, կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ահազանգերին, որ ՀԴՄ կտրոնների նկատմամբ վերահսկողությունը մեծացել է ասաց. «Եթե օրենսդրությամբ ամրագրված է, որ ՀԴՄ կտրոններ պետք է տրվեն, ուրեմն պետք է տրվեն:
Ընդհանուր առմամբ, մեր ուղերձը եղել է շատ հստակ: Այսօրվա Հայաստանում կարող ենք ակնկալել, որ յուրաքանչյուր քաղաքացի իր համար ի սկզբանե որդեգրում է օրինապահ վարքագիծ:
Եթե օրենսդրությամբ ամրագրված է, որ պետք է տրվեն այդ կտրոնները, ուրեմն պետք է տրվեն: Մեր քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ բյուջե վճարված յուրաքանչյուր լումա արդյունավետ է օգտագործվում»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը հորդորեց Պետական եկամուտների կոմիտեին իր գործունեության մեջ առաջնորդվել այնպես, որ հանկարծ քաղաքացիների շրջանում անարդարության զգոցաղություն չառաջանա: