Նոր Հայաստանը տեսնել ցանկացողների թիվը աճել է. Արծվիկ Մինասյան
Կառավարության օգոստոսի 9-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանից հետաքրքվեց՝ արդյոք զբոսաշրջության աճ ունենալո՞ւ ենք։
«Այո, մենք արդեն ունենք կիսամյակային կտրվածքով շուրջ 12 տոկոս աճ ու սպասում ենք շատ ավելի մեծ հնարավորությունների, հատկապես, աշնանային այս շրջանում»,- պատասխանեց Արծվիկ Մինասյանը։
Նա նշեց, որ բավական հետաքրքիր է թե գաստրոտուրիզմը, թե էթնոտուրիզմը, թե էկոտուրիզտմը։
«Սրան գումարվել է նաև նոր Հայաստանը տեսնելու ցանկացողների թվի աճը»,-ասաց նախարարը։