Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության «թեժ գծով» ստացվել է 103 հեռախոսազանգ
Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի ընթացքում Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում գործող «Թեժ գծի» 011-528-243 հեռախոսահամարով ստացվել է 103 հեռախոսազան:
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ հեռախոսազանգերը հիմնականում վերաբերել են էլեկտրաէներգիայի վթարային անջատումներին,
հաշվիչների ցուցիչների անճշտությանը, գազի հաշվիչների տեղադրմանը, ոռոգման և խմելու ջրի մատակարարմանը, ինքնավար արևային կայանների կառուցման կարգին, ընդերքօգտագործման իրավունքի տրամադրմանը, ինչպես նաև արևային կայանների արտադրած ավելցուկային էլեկտրաէներգիայի հաշվարկմանն ու հանձնմանը:
Քաղաքացիներին մտահոգող հարցերին տրվել են համապատասխան լուծումներ։
«Թեժ գծով» ստացվել են նաև նախարարության իրավասությունից դուրս գտնվող հարցումներ, որոնք ուղղորդեվել են համապատասխան լիազոր մարմիններին: Հաշվետու ժամանակահատվածում նախարարությունը քաղաքացիներից ստացել է 122 դիմում և 24 բողոք, որոնց համապատասխան ընթացք է տրվել: