Արցախի արտգործնախարարը ընդունել է Արցախում «The HALO Trust» ծրագրի նոր ղեկավարին
Օգոստոսի 9-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Արցախում «The HALO Trust» միջազգային ոչ կառավարական կազմակերպության ծրագրի նորանշանակ ղեկավար Չարլզ ֆոլին և տարածաշրջանային տնօրեն Էշլի Բոդիին։
Այս մասին հայտնում են ԱՀ ԱԳՆ-ից։
Կողմերը քննարկել են Արցախում «The HALO Trust» կազմակերպության մարդասիրական ականազերծման աշխատանքներին, ինչպես նաև առաջիկայում նախատեսված ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր։
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել կազմակերպության և Արցախի համապատասխան պետական կառույցների միջև հաստատված համագործակցության մակարդակի կապակցությամբ։