Արգենտինայի Սենատը դեմ քվեարկեց աբորտների թույլատրմանը
Արգենտինայի Սենատը լույս օգոստոսի 9-ի գիշերը մերժեց երկրում աբորտների օրինականացման օրինագիծը: Այդ մասին հաղորդվում Է Twitter-ում Արգենտինայի Կոնգրեսի վերին պալատի պաշտոնական օգտահաշվում:
Հունիսին այդ փաստաթուղթն ստացել Էր խորհրդարանի ստորին պալատի հավանությունը: Վերին պալատի կողմից հավանության դեպքում այն պետք Է ներկայացվեր նախագահ Մաուրիսիո Մակրիի ստորագրմանը: Պատգամավորների պալատում կայացած քվեարկությունը դրա ներկայացուցիչներին բաժանել Էր գրեթե երկու հավասար մասի. փաստաթղթին հավանություն Էր տվել 129 պատգամավոր, դեմ Էին արտահայտվել 125-ը, եւ մեկը ձեռնպահ Էր մնացել:
Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել Է խորհրդարանի վերին պալատը, ընդամենը նախագծի օգտին քվեարկել Է 31 սենատոր, դեմ են արտահայտվել 38-ը, երկուսը ձեռնպահ են մնացել: Արդյունքում փաստաթուղթը մերժվել Է:
Լատինական Ամերիկայում աբորտները թույլատրված են միայն Ուրուգվայում, Կուբայում եւ Գայանայում, ինչպես նաեւ Պուերտո Ռիկոյում: Մեքսիկայում հղիության կամավոր ընդհատումը հնարավոր Է միայն մայրաղաղաք Մեխիկոյում: Լատինամերիկյան երկրների մեծ մասում աբորտները հնարավոր են միայն բժշկական ցուցումներով: Աբորտները լիովին արգելված են Չիլիում, Սուրինամում, Սալվադորում, Հաիթիում, Հոնդուրասում, Նիկարագուայում եւ Դոմինիկյան Հանրապետությունում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: