Գազալցակայանների ղեկավարներին տրվել են կարգադրագրեր արձանագրված հակահրդեհային թերությունները սահմանված ժամկետներում վերացնելու համար
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԻՆ-ը երեկ հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ դեռ հունիսին հրդեհատեխնիկական հետազոտություններ են անցկացվել Երևանում գործող 23 գազալցակայաններում:
Գազալցակայանների ղեկավարներին տրվել են կարգադրագրեր արձանագրված հակահրդեհային թերությունները սահմանված ժամկետներում վերացնելու համար:
Ժամկետները լրանալուց հետո կատարվել է կրկնակի ստուգայց պարզելու արդյոք վերացվել են թերությունները, թե ոչ: Արդյունքում, թվով 12 ԱԳԼՃԿ-ների նկատմամբ կայացվել են որոշումներ դրանց շահագործումն արգելելու վերաբերյալ: Ըստ ԱԻՆ-ի՝ արգելվել է հետևյալ ԱԳԼՃԿ-ների շահագործումը:
«ԳԱՕՄ գրուպ» ԱԳԼՃԿ, Դավիթաշեն 3-րդ թաղ. 19/2
«Արտ Թամ» ԱԳԼՃԿ, Արտաշատի խճ. 103/2
«Լիլ Սթար» ԱԳԼՃԿ, Նորագավիթ 1-ին փ.
«Մուլտի գազ» ԱԳԼՃԿ, Գյուրջյան փողոցին հարող տարածք
«Կելլի և Վիլիամս» ՍՊԸ ԱԳԼՃԿ, Շիրազի փող. 43
«Ռոբել» ԱԱԿ ԱԳԼՃԿ, Լուկաշինի խճ. 5
«Խճաքար-մուսա» ՍՊԸ ԱԳԼՃԿ, Տիչինայի 140
«Պոդո առաջին» ԱԳԼՃԿ, Արին Բերդի 2-րդ նրբ.7/2
«Գուրգեն Դավթյան» ՍՊԸ ԱԳԼՃԿ, Նորք-Մարաշ տանող ավտոճանապարհ
«Քար գազ Սերվիս» ԱԳԼՃԿ, Սասնա Ծռեր 1/5
«Օկտան ԴՊ» ԱԳԼՃԿ, Գրիբոյեդով 48
«Ավտոստոպ» ՍՊԸ ԱԳԼՃԿ, Սասունցի Դավիթ փող. 87
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում