Կարմրաշենի գյուղապետը հրաժարականի դիմում է ներկայացրել, այնուհետև զղջացել որոշման մասին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Արագածոտնի մարզի Կարմրաշենի 22 տարվա գյուղապետ Արտաշես Մելիքյանը հունիսի 20-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Օգոստոսի 9 -ին կառավարությունը պատրաստվում է իր նիստում հաստատել գյուղապետի հրաժարականի դիմումը, սակայն պարզվում է` մինչ այդ նա զղջացել է ու որոշել է ետ վերցնի բողոքը:
«Ես հրաժարականի դիմում ներկայացրել եմ, որովհետև առողջական խնդիրներ ունեմ և պետք է Բորժոմիում բուժման կուրսեր անցնեի: Արդեն երեք օր է, ինչ վերադարձել եմ, բուժումները դրական են ազդել առողջությանս վրա, բայց ափսոսում եմ հրաժարականի դիմում ներկայացնելու համար: Բայց դե թող երիտասարդները գան, աշխատեն, ես 60 տարեկան եմ, ամեն ինչ կարգին է»,- «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում նկատեց արդեն նախկին գյուղապետը:
Մելիքյանը նաև ասաց, որ գյուղացիները հանդիպում են իր հետ և «նախատում», որ հրաժարականի դիմում է ներկայացրել, հորդորում նորից առաջադրել թեկնածությունը: Նշենք, որ Կարմրաշենում արտահերթ ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 21-ին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում