Նոր հնարավորություն հայ ծրագրավորողների համար՝ Google Play Store-ի կողմից
Մինչ այս հայ ծրագրավորողները հնարավորություն չեն ունեցել վաճառել իրենց հավելվածները և խաղերը Play Store-ում։
Սակայն այժմ Հայաստանն ավելացել է այն երկրների շարքին, որտեղ այդ հնարավորությունը հասանելի կլինի:
Հայ ծրագրավորողներից բացի նման հնարավորություն են ստացել նաև Ալբանիայի, Ալժիրի, Նամիբիայի, Նիկարագուաի, Տրինիդադ և Տոբագոյի ծրագրավորողները։