Քննարկվել են ՀՀ-ում տեղական ինքնակառավարման և ապակենտրոնացման բարեփոխումներին առնչվող հարցեր
Տարածքային կառավարման և զարգացման նախաչաչ Սուրեն Պապիկյանն այսօր հանդիպում է ունեցել նաև ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորահ Գրիսերի ղեկավարած պատվիրակության հետ։
Այս մասին նախարարը հայտնել է իր ֆեյսբուքյան էջի միջոցով: Նա նշել է, որ քննարկվել են Հայաստանում տեղական ինքնակառավարման և ապակենտրոնացման բարեփոխումներին առնչվող հարցեր։
«Պատրաստակամություն հայտնեցինք շարունակակել համագործակցությունը այդ բարեփոխումների շրջանակում՝ կարևորելով խոշորացման գործընթացի հետագա փուլերում համայնքների բնակիչների հետ դաշտային աշխատանքներ տանելու և տեղերում մասնակցային ժողովրդավարությունը բարձրացնելու անհրաժեշտությունը»,-հավելել է նախարար Պապիկյանը։