Հիվանդ տղային բանակ զորակորելու մասին հոդվածը չի համապատասխանում իրականությանը. ՊՆ-ն հերքում է
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը facebook-ի իր էջում գրում է.
«Առավոտ կայքում այսօր հրապարակված «Պետական վերահսկողական ծառայությունը բացահայտել է, որ հիվանդ տղային բանակ են զորակոչել» վերտառությամբ հոդվածը չի համապատասխանում իրականությանը, քանի որ նշված քաղաքացին 2018 թվականի ամառային զորակոչի ընթացքում օրենքով սահմանված կարգով անցել է առողջական վիճակի հետազոտություն, իրավասու բժշկական հանձնաժողովի կողմից փորձաքննության արդյունքում ճանաչվել է բուժման կարիք ունեցող և տրվել է տարկետում օրենքով սահմանված կարգով»: