Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը՝ Երևանի քաղաքապետի թեկնածու
Քիչ առաջ ճարտարապետ Անահիտ Թարխանյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրեց, որ առաջադրվում է Երեւանի քաղաքապետի թեկնածու:
«Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում «Երևանի հանրություն» նախաձեռնություն ձևավորած հասարակական կազմակերպությունների գործընկերներին և «ԳԱԼԱ» կուսակցությանը՝ ինձ Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրելու համար։ Ես ջանք չեմ խնայի արդարացնելու Ձեր և երևանցիների սպասումները և վստահությունը»,-գրել է Թարխանյանը: