Արցախի ԱԳ նախարարը հանդիպել է«Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումար» ՀԿ-ի համակարգողի հետ
Օգոստոսի 8-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է «Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումար» հասարակական կազմակերպության համակարգող Մարիամ Ավագյանին։
Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանից հայ փախստականների հարցն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում։
Մասիս Մայիլյանն ընդգծել է, որ Ադրբեջանը, լինելով ջարդերի, էթնիկ զտումների կազմակերպիչ, ինչպես նաև Արցախի դեմ ռազմական ագրեսիայի նախաձեռնող, ամբողջական պատասխանատվություն է կրում ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի փախստականների առջև, ովքեր դարձել են պաշտոնական Բաքվի՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը բռնի ուժով լուծելու քաղաքականության զոհերը։
Հանդիպմանը մասնակցել է նաև ԼՂՀ փախստականների հասարակական կազմակերպության ղեկավար Սարասար Սարյանը։