Մենք պետք է լինենք առաջին օգտատերը Հայաստանի զբոսաշրջության. Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Այսօրը և երեկը հնարավոր չէ համեմատել, մենք խոսում ենք լրիվ տարբեր արժեհամակարգերի մասին՝ բոլոր առումներով:
«Ազատություն» ռ/կ-ի Facebook-ի էջին տված ասուլիսի ժամանակ այսպես ասաց ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանը:
Նա նշեց միջգերատեսչական հանձնաժողովի գործունեությունը, որն իրենից ներկայացնում է տարբեր պետական մարմինների, բարձրաստիճան պաշտոնյաների՝ փոխնախարարների մակարդակով մի խումբ, որ փորձելու է լուծումներ գտնել ոլորտում առկա խնդիրներին:
Անդրադառնալով նոր կառավարության՝ իրենից ունեցած սպասումներին՝ Հռիփսիմե Գրիգորյանը նշեց՝ պահանջել են զբոսաշրջության ոլորտի զարգացում, որը ենթադրում է պետության ճանաչելիության բարձրացում: Իսկ դա, ըստ նրա, ենթադրում է մեր երկրում ստեղծել այնպիսի զբոսաշրջային փորձառություններ, այնպիսի որակի ստանդարտներ, որ զբոսաշրջիկները, գալով Հայաստան, հեռանան վերադառնալու մտադրությամբ:
«Խոսքը նաև ներքին զբոսաշրջության մասին է: Մենք պետք է լինենք առաջին օգտատերը Հայաստանի զբոսաշրջության»,- ասաց նա: