Մանվել Գրիգորյանը երկու անգամ տեսակցություն է ունեցել բացառության կարգով․պաշտպան
Նախաքննությունն իրականացնող մարմինը հուլիսի 23-ին բժշկական փորձաքննություն էր նշանակել՝ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի ստուգման համար:
Իրավաբան.net-ի հետ զրույցում Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանն ասաց, որ փորձաքննության արդյունքները դեռ հայտնի չեն։
Մանվել Գրիգորյանը բանտախցում ստանում է բժշկական օգնություն, ինչը պաշտպանի խոսքով բավարար չէ։
«Քրեակատարողական հիմնարկը հնրավորություն չունի Մանվելի Գրիգորյանի առողջական վիճակին համապատասխան օգնություն տրամադրել»,- ասաց պաշտպանը։
Արսեն Մկրտչյանն ասաց, որ Մանվել Գրիգորյանը բանտախցում մի քանի այլ կալանավորների հետ է, իսկ տեսակցություններն ու հեռախոսազանգերը արգելված են, ինչը, պաշտպանի խոսքով, անիմաստ սահմանափակում է․
«Բացառության կարգով Մանվել Գրիգորյանը երկու անգամ տեսակցություն է ունեցել»,- ասաց պաշտպանը, բայց չցանկացավ հայտել․ թե ում հետ։
Պաշտպանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին ասաց․
«Ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի՝ Մանվել Գրիգորյանը զուսպ է իր արած հայտարարությունների մեջ»։
Պաշտպանը նշեց նաև, որ դատարանի համար որոշիչ դեր է խաղալու կեղծ հանրային կարծիքը, որը ձևավորվել հասարակության մեջ։
Նշենք նաև, որ օգոստոսի 16-ին լրանում է Մանվել Գրիգորյանի կալանքի տակ գտնվելու 2 ամիսը: