Հանում են դատապարտյալների խցերի վարագույրները և ստիպում չհագնել շորտեր, մայկաներ. Ժաննա Ալեքսանյան
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահ Ժաննա Ալեքսանյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել Արտակ Զեյնալյանի՝ ՔՀԿ-ներ այցին ընդառաջ:
«Պարզվում է՝ «արտակարգ իրավիճակը» Արմավիր ՔԿՀ-ում կապված է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի այցի հետ։ Դատապարտյալներն ասում են՝ աննախադեպ մի իրարանցում է սկսվել, հանում են ոչ միայն վարագույրները, այլև դատապարտյալներին ասվել է չհագնել շորտեր, մայկաներ և այլն։ Բայց իրականում նախարարի այցը ուրախ լուր է դատապարտյալների համար, նրանք վաղուց էին սպասում այս այցին, բազմաթիվ են խնդիրները։ Այնպես որ, մաղթենք նախարարին արդյունավետ և օգտակար աշխատանք»,- գրել է Ժաննա Ալեքսանյանը։