Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար կնշանակվի Սարհատ Պետրոսյանը
Կառավարության օգոստոսի 9-ի նիստի օրակարգի նախագծում է Սարհատ Պետրոսյանին Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավար նշանակելու հարցը:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝
Սարհատ Պետրոսյանին նշանակել անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար»,- նշվում է նախագծում: