Ոստիկանները «Կանեփ-կակաչ 2018» կանխարգելիչ միջոցառման շրջանակներում հայտնաբերել են հետախուզվող քաղաքացու
«Կանեփ-կակաչ 2018» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները օգոստոսի 7-ին, ժամը 19.30-ին, Վ. Սարգսյան փողոցից բերման են ենթարկել
1971 թ. ծնված Արմեն Խ.-ին, որը հուլիսի 3-ից հետախուզվում էր Հայաստանի քրեական օրենսգրքի 333 հոդվածի (սուտ մատնությունը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից: