ԲԴԽ-ն կարևորում է Սնանկության դատարանի գործունեությունը երկրի ներդրումների պաշտպանության հարցում
Բարձրագույն դատական խորհուրդը բացառիկ կարևորություն է տվել սնանկության մասնագիտացված դատարանի կազմավորմանը, որի արդյունավետ գործունեությամբ է մեծապես պայմանավորված երկրում ներդրումների պաշտպանությունը և ապագա ներդրումային քաղաքականության հաջողությունները:
Խնդիրն այնքան կարևոր է, որ առավելագույնս է արվել՝ ձևավորելու առողջ ու հանրային վստահություն վայելող դատարան, հնարավորինս նվազագույնի հասցնել նախկինում տեղ գտած արատավոր դրսևորումներն ու կոռուպցիոն ռիսկերը:
Այս մասին տեղեկացնում են Դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունից:
Խորհրդի կողմից ուսումնասիրվել են դատական գործեր, դատական վիճակագրության տվյալներ, առանձին կազմակերպություններից ստացված փաստաթղթավորված տեղեկություններ, ինչպես նաև դատավոր-թեկնածուների կողմից ներկայացված, իրենց կարծիքով իրենց գործունեությունը լավագույնս բնութագրող սնանկության առնվազն 3 գործ:
Բոլոր թեկնածուների հետ կազմակերպվել է անկաշկանդ զրույց-քննարկում, իսկ Խորհրդի յուրաքանչյուր անդամ քվեարկել է բացառապես իր ներքին համոզմունքներից ելնելով:
Հարցազրույցները, քննարկումները և վերլուծությունները իրականացվել են ըստ՝ դատական իշխանության պաշտոնական կայքում ապրիլի 25-ին «Ի գիտություն դատավորների և դատավորի թեկնածուների» հրապարակված «Դատավորներին և դատավորի թեկնածուների հավակնորդներին ներկայացվող պահանջների գնահատման չափորոշիչները» ուղեցույց-շրջաբերականի:
Հանրային իրազեկման համար կից ներկայացնում ենք «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 166-րդ հոդվածի 22-րդ մասի հիմքով Բարձրագույն դատական խորհրդին դիմած 19 դատավորներից գաղտնի քվեարկության արդյունքներով ընտրված բոլոր 12 թեկնածուների ցանկը, որում նշված է, թե որ դատավորը քանի տարի է դատավոր աշխատել և քանի տարի է սնանկության գործեր քննել:
Կից՝ ցուցակ